Instant impact in the semi-finals
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 10, 2024
Ollie Watkins @Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/eFeH78pKj3
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պարզաբանել է, թե ինչու է Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման 81-րդ րոպեին փոխարինել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
«Մենք զգում էինք, որ էներգիայի տեսանկյունից մենք սկսում ենք կորցնել ճնշումը մրցակցի նկատմամբ, Հարի Քեյնն էլ հարված էր ստացել։
Օլի Ուոթքինսը կարողանում է լավ պրեսինգի դիմել եւ գոլեր խփել։ Մենք զգում էինք, որ լավ պահ է՝ նրան փորձելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ Օլի Ուոթքինսը ստացավ իր պահը եւ օգտագործեց»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հարի Քեյնին փոխարինած «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը Անգլիայի հաղթական գոլը խփել էր ավելացված առաջին րոպեին։
Եզրափակիչում Անգլիան հուլիսի 14-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի