14:09 11 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պարզաբանել է, թե ինչու է Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման 81-րդ րոպեին փոխարինել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
«Մենք զգում էինք, որ էներգիայի տեսանկյունից մենք սկսում ենք կորցնել ճնշումը մրցակցի նկատմամբ, Հարի Քեյնն էլ հարված էր ստացել։
Օլի Ուոթքինսը կարողանում է լավ պրեսինգի դիմել եւ գոլեր խփել։ Մենք զգում էինք, որ լավ պահ է՝ նրան փորձելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ Օլի Ուոթքինսը ստացավ իր պահը եւ օգտագործեց»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հարի Քեյնին փոխարինած «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը Անգլիայի հաղթական գոլը խփել էր ավելացված առաջին րոպեին։
Եզրափակիչում Անգլիան հուլիսի 14-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.