01:33  ,  11 հուլիսի, 2024

Հարի Քեյնը՝ ԵԱ-ների փլեյ-օֆֆի լավագույն ռմբարկու

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը 6-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի հանդիպումներում եւ գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ռեկորդը՝ 5 գոլ։

Նիդերլանդների դեմ կիսաեզրափակիչի խաղում Հարի Քեյնն աչքի ընկավ 11-մետրանոցից՝ հաշիվը դարձնելով 1:1։

Անգլիան հաղթեց «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսի գոլի շնորհիվ՝ 2:1:

Եզրափակիչում անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հուլիսի 14-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News