01:33 11 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը 6-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի հանդիպումներում եւ գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ռեկորդը՝ 5 գոլ։
Նիդերլանդների դեմ կիսաեզրափակիչի խաղում Հարի Քեյնն աչքի ընկավ 11-մետրանոցից՝ հաշիվը դարձնելով 1:1։
Անգլիան հաղթեց «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսի գոլի շնորհիվ՝ 2:1:
Եզրափակիչում անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հուլիսի 14-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.