23:29  ,  9 հուլիսի, 2024

Եվրո-2024. 16-ամյա Լամին Յամալի սուպերգոլն ու Ժյուլ Կունդեի ինքնագոլը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը վերականգնեց հավասարությունը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ մրցախաղում, չորս րոպեում էլ առաջ անցավ՝ 2:1:

Թիմերը Մյունխենում անցկացնում են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումը։

21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը (տեսանյութ)։ Նա Եվրոպայի  առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան   Դանի Օլմոն, որի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ ֆրանսիացների խաղացող,  «Բարսելոնայի» պաշտպան  Ժյուլ Կունդեն (տեսանյութ)։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Իսպանիա․ Սիմոն․ Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելյա, Ռոդրի, Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Տչուամենի, Դեմբելե, Կոլո Մուանի, Մբապե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News