Եվրո-2024. 16-ամյա Լամին Յամալի սուպերգոլն ու Ժյուլ Կունդեի ինքնագոլը (տեսանյութ)

23:29   9 հուլիսի, 2024

Իսպանիայի հավաքականը վերականգնեց հավասարությունը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ մրցախաղում, չորս րոպեում էլ առաջ անցավ՝ 2:1:

Թիմերը Մյունխենում անցկացնում են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումը։

21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը (տեսանյութ)։ Նա Եվրոպայի  առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան   Դանի Օլմոն, որի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ ֆրանսիացների խաղացող,  «Բարսելոնայի» պաշտպան  Ժյուլ Կունդեն (տեսանյութ

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Իսպանիա․ Սիմոն․ Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելյա, Ռոդրի, Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Տչուամենի, Դեմբելե, Կոլո Մուանի, Մբապե։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.