20:41  ,  9 հուլիսի, 2024

Հարի Քեյնը վնասվածքից հետո կարողացել է լիարժեք մարզում անցկացնել

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ոտքի վնասվածքից հետո կարողացել է լիարժեք մարզում անցկացնել Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հետ, որը պատրաստվում է Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է Daily Mail-ը։

Հարի Քեյնն անհաջող էր ընկել Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջիի հետ բախումից հետո քառորդ եզրափակիչի խաղում  (1:1, 11մ՝ 5:3) եւ ձախ ոտքի վնասվածք ստացել։

Նիդերլանդներ - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Դորտմունդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News