20:41 9 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ոտքի վնասվածքից հետո կարողացել է լիարժեք մարզում անցկացնել Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հետ, որը պատրաստվում է Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է Daily Mail-ը։
Հարի Քեյնն անհաջող էր ընկել Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջիի հետ բախումից հետո քառորդ եզրափակիչի խաղում (1:1, 11մ՝ 5:3) եւ ձախ ոտքի վնասվածք ստացել։
Նիդերլանդներ - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Դորտմունդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.