Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի առաջատար, 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի («Ռեալ Մադրիդ») մասին, որն այս մրցաշարում մեկ գոլ է խփել 11-մետրանոցից։
«Մբապեի նման ֆուտբոլիստներն անկանխատեսելի են։ Նրա կես ուժով խաղը կարող է մյուս խաղացողների հնարավորությունների 100 տոկոսը լինել։ Նրա նման խաղացողը կարող է իրեն թույլ տալ չմասնակցել խաղին, հետո երկու գործողությունով հաղթանակ կորզել։ Մբապեն սուպերհանճար է եւ վարպետ՝ ինչպես մյուս խաղացողները Ֆրանսիայի հավաքականում։
Կձգտենք նվազագույնի հասցնել նրանց ուժեղ կողմերը։ Ես կուրորեն հավատում եւ վստահում եմ իմ թիմին»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի