12:58 9 հուլիսի, 2024Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի առաջատար, 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի («Ռեալ Մադրիդ») մասին, որն այս մրցաշարում մեկ գոլ է խփել 11-մետրանոցից։
«Մբապեի նման ֆուտբոլիստներն անկանխատեսելի են։ Նրա կես ուժով խաղը կարող է մյուս խաղացողների հնարավորությունների 100 տոկոսը լինել։ Նրա նման խաղացողը կարող է իրեն թույլ տալ չմասնակցել խաղին, հետո երկու գործողությունով հաղթանակ կորզել։ Մբապեն սուպերհանճար է եւ վարպետ՝ ինչպես մյուս խաղացողները Ֆրանսիայի հավաքականում։
Կձգտենք նվազագույնի հասցնել նրանց ուժեղ կողմերը։ Ես կուրորեն հավատում եւ վստահում եմ իմ թիմին»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.