Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Անգլիացիները քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էին Շվեյցարիային (1:1, 11մ՝ 5:3)։ Այդ հանդիպումը 100-րդն էր Սաութգեյթի համար ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Մեր նպատակն է խաղաժամանակի գերակշիռ մասն անցկացնել գնդակով, բայց մրցակիցները փորձում են խանգարել մեզ։ Մեր թիմը հենց սկզբից ահռելի ճնշման տակ է, սակայն մենք շատ լավ ենք հաղթահարում բոլոր խնդիրները։
Առայժմ չենք կարողանում շատ գոլեր խփել, բայց նախորդ երեք հանդիպումներում մրցել ենք շատ լավ պաշտպանվող թիմերի հետ։
Չորս փորձից երրորդ կիսաեզրափակիչում ենք։ Հիմա չի կարելի վարանել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիան հուլիսի 10-ին կմրցի Նիդերլանդների հետ։
Եվրո-2020-ի եզրափակիչում Սաութգեյթի գլխավորած թիմը պարտվել էր իտալացիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 18 նոյեմբերի
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի