09:34 7 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Անգլիացիները քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էին Շվեյցարիային (1:1, 11մ՝ 5:3)։ Այդ հանդիպումը 100-րդն էր Սաութգեյթի համար ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Մեր նպատակն է խաղաժամանակի գերակշիռ մասն անցկացնել գնդակով, բայց մրցակիցները փորձում են խանգարել մեզ։ Մեր թիմը հենց սկզբից ահռելի ճնշման տակ է, սակայն մենք շատ լավ ենք հաղթահարում բոլոր խնդիրները։
Առայժմ չենք կարողանում շատ գոլեր խփել, բայց նախորդ երեք հանդիպումներում մրցել ենք շատ լավ պաշտպանվող թիմերի հետ։
Չորս փորձից երրորդ կիսաեզրափակիչում ենք։ Հիմա չի կարելի վարանել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիան հուլիսի 10-ին կմրցի Նիդերլանդների հետ։
Եվրո-2020-ի եզրափակիչում Սաութգեյթի գլխավորած թիմը պարտվել էր իտալացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.