00:54  ,  7 հուլիսի, 2024

Եվրո-2024. Նիդերլանդների թիմը կամային հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ եւ կխաղա Անգլիայի հետ (տեսանյութ)

Նիդերլանդների հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ Բեռլինում տեղի ունեցած Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղում։

35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Թուրքիայի հավաքականի եւ Ստամբուլի «Ֆեներբահչեի» պաշտպան Սամեթ Աքայդինը  (տեսանյութ)։

Երկրորդ խաղակեսում հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը կարողացավ երկու գոլ խփել։

70-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյը (տեսանյութ)։

76-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումն արդյունավետ օգտագործեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ)։  Պաշտոնական արձանագրությունում գրանցվեց ինքնագոլ Թուրքիայի հավաքականի եւ «Ֆեներբահչեի» պաշտպան Մերտ Մյուլդուրի անվան դիմաց։

Նիդերլանդների թիմը Եվրո-2004-ից հետո առաջին անգամ կխաղա կիսաեզրափակիչում եւ կմրցի Անգլիայի հետ, որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News