00:54 7 հուլիսի, 2024Նիդերլանդների հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ Բեռլինում տեղի ունեցած Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղում։
35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Թուրքիայի հավաքականի եւ Ստամբուլի «Ֆեներբահչեի» պաշտպան Սամեթ Աքայդինը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը կարողացավ երկու գոլ խփել։
70-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյը (տեսանյութ)։
76-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումն արդյունավետ օգտագործեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ)։ Պաշտոնական արձանագրությունում գրանցվեց ինքնագոլ Թուրքիայի հավաքականի եւ «Ֆեներբահչեի» պաշտպան Մերտ Մյուլդուրի անվան դիմաց։
Նիդերլանդների թիմը Եվրո-2004-ից հետո առաջին անգամ կխաղա կիսաեզրափակիչում եւ կմրցի Անգլիայի հետ, որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային։
Start-XI @OnsOranje vs. @MilliTakimlar. #EURO2024 | #NEDTUR | #NED | #TUR pic.twitter.com/pdnSx6In03
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) July 6, 2024
Compos officielles!#EURO2024 | #NEDTUR pic.twitter.com/vDcQkcjuUA
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) July 6, 2024
Netherlands digging deep #EURO2024 | #NEDTUR pic.twitter.com/kd6StfG30J
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 6, 2024
Netherlands are semi-final bound #EURO2024 pic.twitter.com/vse6QXIfKx
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 6, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.