15:26 5 հուլիսի, 2024ՈՒԵՖԱ-ն 30 հազար եվրոյով տուգանեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին եւ որակազրկեց մեկ մրցախաղով պայմանական։
Պատճառը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովակիայի թիմին գոլ խփելուց հետո Սլովակիայի թիմի պահեստայինների նստարանի ուղղությամբ ցուցադրած անպարկեշտ ժեստն է։
Փորձաշրջանը մեկ տարի է։ Այս ընթացքում դարձյալ անպարկեշտ վարքի դեպքում՝ Բելինգեմը կորակազրկվի։
Բելինգեմի գոլի շնորհիվ Անգլիան խուսափել էր պարտությունից հիմնական ժամանակում (1:1), իսկ լրացուցիչ ժամանակում հաղթել էր Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ։
Քառորդ եզրափակիչում Անգլիան հուլիսի 6-ին կմրցի Շվեյցարիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.