13:24  ,  8 հուլիսի, 2024

Եվրո-2024. Կիսաեզրափակիչի հանդիպումների մրցավարները

ՈՒԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումների մրցավարներին։

Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Թոմաս Կլանչնիկը եւ Անդրաժ Կովաչիչը։

Նիդերլանդներ - Անգլիա մրցախաղի մրցավարական խումբը կլինի Գերմանիայից։ Գլխավոր մրցավարն է Ֆելիքս Ցվայերը։ Եզրերում կաշխատեն Շտեֆան Լուպն ու Մարկո Ախմյուլերը։

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Հուլիսի 9

Իսպանիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հուլիսի 10

Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News