18:12 3 հուլիսի, 2024Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի խաղացողներին արգելել են մինչեւ Եվրո-2024-ի ավարտը կանանց եւ ընկերուհիներին հրավիրել մարզումային ճամբար, հաղորդում է Bild-ը։
Նախքան այս նրանք ունեին հնարավորություն մարզումներից հետո հանդիպել կանանց կամ ընկերուհիների հետ, սակայն քառորդ եզրափակիչից սկսած Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խստացրել է մոտեցումը, որպեսզի ոչինչ չշեղի ֆուտբոլիստներին։
Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի իսպանացիների հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.