Եվրո-2024. Թուրքիան ուժեղ էր Ավստրիայից եւ կխաղա 1/4 եզրափակիչում (տեսանյութ)

00:54   3 հուլիսի, 2024

Թուրքիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ Լայպցիգում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի վերջին խաղում թուրքերը 2:1 հաշվով պարտության մատնեցին ավստրիացիներին։

Արդեն 57-րդ վայրկյանին անկյունայինից հետո աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» պաշտպան Մերիհ Դեմիրալը (տեսանյութ)։ Նրա գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում։

59-րդ րոպեին անկյունայինից «Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերի կատարած փոխանցումը գոլով եզրափակեց նույն Դեմիրալը (տեսանյութ)։

66-րդ րոպեին Ավստրիան կրճատեց հաշվի տարբերությունը գերմանական «Ֆրայբուրգի» հարձակվող Միխայել Գրեգորիչի գոլի շնորհիվ (տեսանյութ)։

Թուրքիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդերի թիմի հետ, որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Ռումինիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.