Բելգիան առաջին անգամ պարտվեց ԵԱ-ի 1/8 եզրափակիչում

22:55   1 հուլիսի, 2024

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականն առաջին անգամ պարտություն կրեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում։ Գերմանիայում ընթացող մրցաշարում բելգիացիները 0:1 հաշվով պարտվել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։

Եվրո-2016-ում Բելգիան 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել էր Հունգարիային, Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում՝ Պորտուգալիային  (1:0)։

Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում երկրորդ անգամ հաղթեց Բելգիային։ Առաջին անգամ ֆրանսիացիները Բելգիային հաղթել են 1984-ին 5:0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.