Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթական մեկնարկ ունեցավ Ուիմբլդոնի մրցաշարում։
Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում 7:6 (7:3), 7:5, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 269-րդ ռակետ, էստոնացի Մարկ Լայալին։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի եւ աշխարհի 45-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում