«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, անգլիացի ֆուտբոլային մեկնաբան Գարի Նեւիլը քննադատել է Անգլիայի հավաքականի խաղը։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Անգլիան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր Սլովակիային Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գոլերի շնորհիվ։
«Պետք է նայենք երկնքին եւ շնորհակալություն հայտնենք աստղերին, որ կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ։ Անգլիան արդեն չորրորդ խաղում անընդմեջ ահավոր էր։ Նույնիսկ, լրացուցիչ ժամանակում մենք լավ չէինք խաղում։ Հավաքականը պետք է ինչ-որ բան խորքային փոխի։
Ուրախ եմ Սաութգեյթի համար։ Նա հրաշալի տղա է, շատ ազնիվ է, բայց շուտով կհասկանա, որ մազից էր կախված»,- Նեւիլի խոսքը մեջբերում է ITV-ն։
Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Շվեյցարիան, որը պայքարից դուրս էր թողել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում