23:24 30 հունիսի, 2024Իսպանիայի եւ Վրաստանի հավաքականները մրցում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։
1:0 հաշվով հաղթում են վրացիները։
18-րդ րոպեին իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ճնշման տակ տուգանային հրապարակում սխալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (տեսանյութ)։
Ընթանում է առաջին խաղակեսը։
Իսպանիա․ Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Կուկուրելյա, Լյապորտ, Ռուիս, Ռոդրի, Պեդրի, Յամալ, Մորատա, Ուիլյամս։
Վրաստան․ Մամարդաշվիլի, Կակաբաձե, Գվելեսիանի, Կաշիա, Դվալի, Լոչոշվիլի, Կիտեիշվիլի, Կոչորաշվիլի, Չակվետաձե, Կվարացխելիա, Միկաուտաձե։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Դանիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.