21:58  ,  26 հունիսի, 2024

Եվրո-2024. Ռումինիան, Բելգիան ու Սլովակիան դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացնում E խմբում ընդգրկված Ուկրաինան ու Բելգիան, Սլովակիան ու Ռումինիան։ Երկու հանդիպումներում էլ գրանցվեց ոչ ոքի։

Ուկրաինա - Բելգիա խաղում հաշիվը չբացվեց՝ 0:0:

Սլովակիայի եւ Ռումինիայի դիմակայությունը եւս ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սլովակիայի հավաքականի եւ իտալական «Վերոնայի» կիսապաշտպան Օնդրեյ Դուդան (տեսանյութ

37-րդ րոպեին պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց ռումինացիների կիսապաշտպան, իտալական «Էմպոլիի» խաղացող Ռազվան Մարինը (տեսանյութ

Չորս թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր։ Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ առաջին երկու տեղերը գրավեցին Ռումինիան ու Բելգիան՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Սլովակիան գրավեց երրորդ տեղը եւ նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Ուկրաինան դուրս մնաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով