Եվրո-2024. Ռումինիան, Բելգիան ու Սլովակիան դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեանյութ)

21:58   26 հունիսի, 2024

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացնում E խմբում ընդգրկված Ուկրաինան ու Բելգիան, Սլովակիան ու Ռումինիան։ Երկու հանդիպումներում էլ գրանցվեց ոչ ոքի։

Ուկրաինա - Բելգիա խաղում հաշիվը չբացվեց՝ 0:0:

Սլովակիայի եւ Ռումինիայի դիմակայությունը եւս ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սլովակիայի հավաքականի եւ իտալական «Վերոնայի» կիսապաշտպան Օնդրեյ Դուդան (տեսանյութ)։

37-րդ րոպեին պատասխան գոլը 11-մետրանոցից խփեց ռումինացիների կիսապաշտպան, իտալական «Էմպոլիի» խաղացող Ռազվան Մարինը (տեսանյութ)։

Չորս թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր։ Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ առաջին երկու տեղերը գրավեցին Ռումինիան ու Բելգիան՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Սլովակիան գրավեց երրորդ տեղը եւ նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Ուկրաինան դուրս մնաց։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.