21:56  ,  25 հունիսի, 2024

Եվրո-2024. Ֆրանսիան ու Լեհաստանը հաղթողին չպարզեցին, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Լեհաստանը, Նիդերլանդներն ու Ավստրիան։ 

Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

56-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ խախտումից հետո 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Նա առաջին գոլը խփեց այս մրցաշարում։

79-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը նույնպես աչքի ընկավ 11-մետրանոցից (տեսանյութ

Ֆրանսիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Լեհաստանը 1 միավորով գրավեց վերջին տեղը։

Այս խմբում առաջին տեղը գրավեց Ավստրիայի հավաքականը, որը 3:2 հաշվով պարտության մատնեց հոլանդացիներին եւ վաստակեց 6 միավոր։

6-րդ րոպեին ավստրիական «Շտուրմի» կիսապաշտպան Ալեքսանդր Պրասի սուր փոխանցումից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Նիդերլանդների հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը (տեսանյութ

47-րդ րոպեին հոլանդացիներից պատասխան գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ

59-րդ րոպեին ավստրիացիների երկրորդ գոլը խփեց գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Ռոմանո Շմիդը (տեսանյութ

75-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Նիդերլանդների հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ

Ավստրիայի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը (տեսանյութ

Նիդերլանդները 4 միավորով երրորդն է եւ նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ ապահովելով տեղը լավագույն արդյունքով երրորդ տեղը գրաված չորս թիմերի թվում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում