21:56 25 հունիսի, 2024Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Լեհաստանը, Նիդերլանդներն ու Ավստրիան։
Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
56-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ խախտումից հետո 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Նա առաջին գոլը խփեց այս մրցաշարում։
79-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը նույնպես աչքի ընկավ 11-մետրանոցից (տեսանյութ)։
Lewy #EURO2024 | #FRAPOL pic.twitter.com/lJjNEo8J4P
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
France and Poland share the points in Dortmund
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
France finish second in Group D #EURO2024 | #FRAPOL pic.twitter.com/nyoo12nYj5
A brilliant display from Łukasz Skorupski @Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/Ob5j1sqQoo
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
Ֆրանսիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Լեհաստանը 1 միավորով գրավեց վերջին տեղը։
#EURO2024 | #FRAPOL pic.twitter.com/qBvirQVuyd
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 25, 2024
#EURO2024 Matchday!
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 25, 2024
@equipedefrance @LaczyNasPilka #FRAPOL LIVE https://t.co/PNnPqgZtFw pic.twitter.com/kdmHAWnI4G
Big game in Berlin! #EURO2024 | #NEDAUT pic.twitter.com/Imn3noqQRx
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
Այս խմբում առաջին տեղը գրավեց Ավստրիայի հավաքականը, որը 3:2 հաշվով պարտության մատնեց հոլանդացիներին եւ վաստակեց 6 միավոր։
6-րդ րոպեին ավստրիական «Շտուրմի» կիսապաշտպան Ալեքսանդր Պրասի սուր փոխանցումից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Նիդերլանդների հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը (տեսանյութ)։
47-րդ րոպեին հոլանդացիներից պատասխան գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ)։
59-րդ րոպեին ավստրիացիների երկրորդ գոլը խփեց գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Ռոմանո Շմիդը (տեսանյութ)։
75-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Նիդերլանդների հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ)։
Ավստրիայի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը (տեսանյութ)։
Marcel Sabitzer, take a bow! #EUROPOTM @Vivo_GLOBAL pic.twitter.com/wbh0GTtdBf
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
Նիդերլանդները 4 միավորով երրորդն է եւ նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ ապահովելով տեղը լավագույն արդյունքով երրորդ տեղը գրաված չորս թիմերի թվում։
What a start for Austria! #EURO2024 | #NEDAUT pic.twitter.com/mGzI8sUG7e
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
COMPOS #EURO2024 | #NEDAUT pic.twitter.com/owCEclAJCU
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 25, 2024
Start-XI @OnsOranje vs. @oefb1904 .#EURO2024 | #NEDAUT | #NED | #AUT pic.twitter.com/IPlnTs8nZG
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 25, 2024
A massive win for Austria!
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
They finish top of Group D #EURO2024 | #NEDAUT pic.twitter.com/WQgeogPbEc
How Group D finished... #EURO2024 pic.twitter.com/TgJLWSc4yz
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 25, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.