09:10  ,  25 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումների անոնս

Գերմանիայում շարունակվող Եվրո-2024-ում հունիսի 25-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

C խմբում Անգլիայի հավաքականը կմրցի Սլովենիայի, Դանիան՝ Սերբիայի հետ։

Երկու տուրից հետո առաջատարը Անգլիան է, որը վաստակել է 4 միավոր։ Անգլիան առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային, երկրորդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի խաղացել Դանիայի հետ, որը 2 միավորով երկրորդն է։ Դանիացիները ոչ ոքի (1:1) էին խաղացել նաեւ Սլովենիայի հետ (2 միավոր)։ Սլովենիան 1:1 հաշվով էին ավարտել հանդիպումը նաեւ Սերբիայի հետ։

D խմբում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան կխաղա Լեհաստանի, Նիդերլանդները՝ Ավստրիայի դեմ։

Նիդերլանդներն ու Ֆրանսիան ունեն 4-ական միավոր, Ավստրիան՝ 3 միավոր։ Լեհաստանը երկու պարտություն է կրել։

 Ֆրանսիան առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էր Ավստրիային, երկրորդ տուրում 0:0 հաշվով խաղացել հոլանդացիների հետ, որոնք առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էին լեհերին։ Ավստրիան նույնպես պարտության էր մատնել լեհերին՝ 3:1:

Եվրո-2024, երրորդ տուր

D խումբ

Ֆրանսիա - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Նիդերլանդներ - Ավստրիա՝ 20:00

C խումբ

Դանիա - Սերբիա՝ 23:00

Անգլիա - Սլովենիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով