00:57  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024. Շվեյցարիան ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Շվեյցարիայի հավաքականն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց գերմանացիներին, որոնք երկու հաղթանակից հետո արդեն ապահովել էին 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

17-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, սակայն VAR-ի գրանցեց կանոնների խախտում գերմանացիների գրոհի ժամանակ եւ գոլը չեղարկվեց (տեսանյութ

28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն (տեսանյութ)

Երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ

Изображение

Գերմանիան 7 միավորով A խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է եւ կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով