Եվրո-2024. Շվեյցարիան ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

00:57   24 հունիսի, 2024

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Շվեյցարիայի հավաքականն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց գերմանացիներին, որոնք երկու հաղթանակից հետո արդեն ապահովել էին 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

17-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, սակայն VAR-ի գրանցեց կանոնների խախտում գերմանացիների գրոհի ժամանակ եւ գոլը չեղարկվեց (տեսանյութ)։

28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն (տեսանյութ)

Երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։

Изображение

Գերմանիան 7 միավորով A խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է եւ կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։

Изображение



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.