13:44  ,  20 հունիսի, 2024

Սպալետի․ Կձգտենք գերիշխել Իսպանիայի դեմ խաղում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Իսպանիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Երբեմն կգրոհենք, երբեմն ստիպված կլինենք պաշտպանվել սեփական կիսադաշտում, բայց կձգտենք գերիշխել Իսպանիայի դեմ խաղում։

Ցանկանում ենք փորձել մեր ուժերը առաջատար թիմերից մեկի դեմ, որպեսզի հասկանանք մեր մակարդակը։

Մենք ձգտում ենք ցուցադրել դրական ֆուտբոլ եւ վերահսկել գնդակը»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իսպանիա - Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին տուրում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Իտալիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով