13:44 20 հունիսի, 2024Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Իսպանիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում։
«Երբեմն կգրոհենք, երբեմն ստիպված կլինենք պաշտպանվել սեփական կիսադաշտում, բայց կձգտենք գերիշխել Իսպանիայի դեմ խաղում։
Ցանկանում ենք փորձել մեր ուժերը առաջատար թիմերից մեկի դեմ, որպեսզի հասկանանք մեր մակարդակը։
Մենք ձգտում ենք ցուցադրել դրական ֆուտբոլ եւ վերահսկել գնդակը»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իսպանիա - Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Առաջին տուրում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Իտալիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.