Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին A խմբում ընդգրկված Շոտլանդիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։
Քյոլնում տեղի ունեցած խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
13-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի ուժեղ հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Շվեյցարիայի թիմի եւ անգլիական «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը (տեսանյութ)։ Գոլը գրանցվեց Մաքթոմինեի անվան դիմաց։
26-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց շվեյցարացիների կիսապաշտպան, ամերիկյան «Չիկագո Ֆայրի» խաղացող Շերդան Շաքիրին (տեսանյութ)։
Շվեյցարիան 4 միավորով երկրորդն է, Շոտլանդիան ունի 1 միավոր եւ երրորդն է։ Խմբի առաջատարը Գերմանիան է, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթեց հունգարացիներին եւ 6 միավորով ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Առաջին տուրում Շոտլանդիան 1:5 հաշվով պարտվել էր Գերմանիային, Շվեյցարիան 3:1 հաշվով հաղթել է Հունգարիային։
Եվրո-2024, A խումբ, երկրորդ տուր
Շոտլանդիա - Շվեյցարիա՝ 1:1
Սքոթ Մաքթոմինեյ, 13 - Շերդան Շաքիրի, 26
@XS_11official #EURO2024 | #SCOSUI | #SUI pic.twitter.com/MGLUnpE0Ck
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 19, 2024
Congrats, Manuel #Akanji! #EURO2024 | #SCOSUI | #SUI pic.twitter.com/PywC0m1iN0
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 19, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում