Մադրիդի «Ռեալի» 19-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերը ճանաչվել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի Թուրքիա - Վրաստան հանդիպման (3:1) լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Թուրքիայի հավաքականի խաղացողը դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:1 (տեսանյութ)։
19 տարեկան եւ 114 օրականում Արդա Գյուլերը դարձավ Եվրոպայի առաջնության նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ։
F խմբում Թուրքիան 3 միավորով առաջինն է։ Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում