20:51  ,  18 հունիսի, 2024

Եվրո-2024. Վրաստանը Թուրքիայի հետ առաջին խաղակեսում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2024-ին խմբային փուլի առաջին տուրում Թուրքիայի եւ Վրաստանի հավաքականները մրցում են Դորտմունդում։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է։

25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆեներբահչեի» պաշտպան Մերտ Մյուլդուրը (տեսանյութ)։ 2 րոպե անց Վրաստանի թիմի դարպասը գրավեց նաեւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

32-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ջորժ Միկաուտաձեն (տեսանյութ

Վրաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցում ԵԱ-ի եզրափակիչ մրցաշարին եւ խփեց առաջին գոլը։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում