Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի դեկտեմբերին։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Վահե Գևորգյանին կատարած աշխատանքի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում