00:55  ,  16 հունիսի, 2024

Եվրո-2024. Իտալիայի կամային հաղթանակը (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականը Դորտմունդում մրցեց ալբանացիների հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Արդեն 23-րդ վայրկյանին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամին (տեսանյութ)։ Նա դարձավ ամենաարագ գոլի հեղինակը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։

11-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին (տեսանյութ

16-րդ րոպեին Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին առաջ մղեց «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան (տեսանյութ

B խմբում առաջատարն Իսպանիան է, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Խորվաթիային։ Իտալիան երկրորդն է։

Հունիսի 20-ին Իտալիան երկրորդ տուրում կմրցի Իսպանիայի հետ։

Եվրո-2024, առաջին տուր, B խումբ

Իտալիա - Ալբանիա՝ 2:1 (տեսանյութ)

Ալեսանդրո Բաստոնի, 11, Նիկոլո Բարելա, 16 - Նեդիմ Բայրամի, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում