Եվրո-2024. Իտալիայի կամային հաղթանակը (տեսանյութ)

00:55   16 հունիսի, 2024

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականը Դորտմունդում մրցեց ալբանացիների հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Արդեն 23-րդ վայրկյանին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամին (տեսանյութ)։ Նա դարձավ ամենաարագ գոլի հեղինակը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։

11-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին (տեսանյութ)։

16-րդ րոպեին Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին առաջ մղեց «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան (տեսանյութ)։

B խմբում առաջատարն Իսպանիան է, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Խորվաթիային։ Իտալիան երկրորդն է։

Հունիսի 20-ին Իտալիան երկրորդ տուրում կմրցի Իսպանիայի հետ։

Եվրո-2024, առաջին տուր, B խումբ

Իտալիա - Ալբանիա՝ 2:1 (տեսանյութ)

Ալեսանդրո Բաստոնի, 11, Նիկոլո Բարելա, 16 - Նեդիմ Բայրամի, 1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.