11:08  ,  20 հունիսի, 2024

Շաքիրին վերջին 6 խոշոր մրցաշարերում գոլ խփած միակ ֆուտբոլիստն է

Շվեյցարիայի հավաքականի եւ ամերիկյան «Չիկագոր Ֆայրի» 32-ամյա կիսապաշտպան Շերդան Շաքիրին Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում Շոտլանդիայի հավաքականի դարպասը գրավելու շնորհիվ դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնությունից 6 անընդմեջ խոշոր մրցաշարերում գոլ խփած միակ ֆուտբոլիստը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Շաքիրիի գոլի շնորգիվ Շվեյցարիան խուսափել էր պարտությունից (1:1) եւ 4 միավորով երկրորդ տեղում է A խմբում։

Շաքիրին դարձավ Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց գոլ խփել Եվրոպայի առաջնությունում։

Շաքիրին 2022թ․ փետրվարին է ֆրանսիական «Լիոնից» տեղափոխվել «Չիկագո Ֆայր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում