20:50  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024․ Իսպանիան 3:0 հաշվով հաղթեց խորվաթներին առաջին խաղակեսում (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինում մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ եւ հաղթում է 3:0 հաշվով։

29-րդ րոպեին աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ), 32-րդ րոպեին խորվաթների դարպասը գրավեց ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը (տեսանյութ

Ավելացված երկրորդ րոպեին իսպանացիների երրորդ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը (տեսանյութ):

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում