18:55  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024. Շվեյցարիան պարտության մատնեց հունգարացիներին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում հանդիպեցին A խմբում ընդգրկված Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ 3:1 հաշվով առավելության հասան շվեյցարացիները։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բուլղարական «Լուդոգորեցի» 27-ամյա կիսապաշտպան Կվադվո Դուան։ 45-րդ րոպեին Մուրատ Յակինի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց իտալական «Բոլոնիայի» 27-ամյա կիսապաշտպան Միխել Էբիշերը։

66-րդ րոպեին Հունգարիայի թիմը կրճատեց հաշվի տարբերությունը հունգարական «Ֆերենցվարոշի» 29-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգայի գոլի շնորհիվ։

Ավելացված ժամանակում Շվեյցարիայի թիմի երրորդ գոլը խփեց «Մոնակոյի» 27-ամյա հարձակվող Բրիլ Էմբոլոն։

A խմբի առաջին տուրի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը հունիսի 14-ին 5:1 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։

Եվրո-2024, առաջին տուր, A խումբ

Հունգարիա - Շվեյցարիա՝ 1:3 (տեսանյութ)

Բարնաբաշ Վարգա, 66 - Կվադվո Դուա, 12, Միխել Էբիշեր, 45, Բրիլ Էմբոլո, 90+3

Հունիսի 14

Գերմանիա - Շոտլանդիա՝ 5:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 10, Ջամալ Մուսիալա, 19, Կայ Հավերց, 44+1, Նիկլաս Ֆյուլկրուգ, 68, Էմրե Ջան, 90+3 - Անտոնիո Ռյուդիգեր, 87, ինքնագոլ

Հեռացում՝ Ռայան Պորտեուս (Շոտլանդիա), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում