15:45  ,  15 հունիսի, 2024

Մահացել է «Արսենալի» եւ «Էվերտոնի» նախկին խաղացող Քեւին Քեմփբելը

Ոչ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է Լոնդոնի «Արսենալի» եւ Լիվերպուլի «Էվերտոնի» նախկին ֆուտբոլի Քեւին Քեմփբելը, հաղորդում է «Արսենալի» մամուլի ծառայությունը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին եւ ընկերներին։

Քեմփբելը «Արսենալում» հանդես է եկել 1987-1994 թվականներին՝ 210 խաղում խփելով 55 գոլ, կատարելով 20 գոլային փոխանցում։

1999-2005-ին նա խաղացել է «Էվերտոնում»՝ 160 խաղում խփելով 50 գոլ, կատարելով 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում