12:03  ,  15 հունիսի, 2024

Արգենտինայի հաղթանակը, Մեսիի եւ Մարտինեսի 2-ական գոլերը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացրեց Գվատեմալայի թիմի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Չորրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց արգենտինացիների պաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Լիսանդրո Մարտինեսը։

Արգենտինան առավելության հասավ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինես երկուական գոլերի շնորհիվ։

Հաջորդ հանդիպումն Արգենտինայի թիմը կանցկացնի հունիսի 21-ին Ամերիկայի գավաթում՝ խմբային փուլի առաջին տուրում մրցելով Կանադայի հետ։  

Ընկերական հանդիպում

Գվատեմալա - Արգենտինա՝ 1:4

Լիսանդրո Մարտինես, 4, ինքնագոլ - Լիոնել Մեսի, 12, 77, Լաուտարո Մարտինես, 39, 11մ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս