10:25  ,  15 հունիսի, 2024

Ֆերգյուսոնն ու Մոուրինյոն միասին են հետեւել Եվրո-2024-ի բացման հանդիպմանը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն ու թուրքական «Ֆեներբահչեի» նորանշանակ գլխավոր մարզիչ, «Բենֆիկայի», «Լեյրիայի», «Պորտուի», «Ինտերի», «Ռեալի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն Մյունխենի ստադիոնում միասին են հետեւել Եվրո-2024-ի բացման հանդիպմանը։

Գերմանիայի հավաքականը մրցեց շոտլանդացիների հետ։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում