23:58  ,  14 հունիսի, 2024

Գերմանիա - Շոտլանդիա․ 3 գոլ, 1 կարմիր քարտ առաջին խաղակեսում (տեսանյութ)

Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում կազմակերպիչ երկիր Գերմանիայի հավաքականը Մյունխենում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 3:0 հաշվով (տեսանյութ

10-րդ րոպեին աչքի ընկավ Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ

19-րդ րոպեին գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ

44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց  Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնդի «Արսենալի» 25-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը (տեսանյութ

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով