00:57  ,  18 հունիսի, 2024

Եվրո-2024. Ֆրանսիան պարտության մատնեց ավստրիացիներին (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ավստրիայի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի հարվածից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ

D խմբում Ֆրանսիան երկրորդն է։ Առաջատարը Նիդերլանդների թիմն է, որը 2:1 հաշվով հաղթել էր լեհերին։

Изображение

Ավստրիա․ Պենց, Պոշ, Դանսո, Վյոբեր, Մվենե, Զայվալդ, Գրիլիչ, Լայմեր, Զաբիտցեր, Բաումգարտներ, Գրեգորիչ։

Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Կանտե, Ռաբիո, Դեմբելե, Գրիզման, Մբապե, Տյուրամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում