19:12  ,  14 հունիսի, 2024

Նուրի Շահինը գլխավորեց Դորտմունդի «Բորուսիան»

Նուրի Շահինը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

35-ամյա թուրք մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Նա փոխարինել է 41-ամյա գերմանացի Էդին  Տերզիչին։

Նուրի Շահինը «Բորուսիայի» սան է, թիմում հանդես է եկել 2005-2011-ին եւ 2013-2018-ին։ Այս տարվա հունվարից Նուրի Շահինը Էդին Տերզիչի օգնականն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում