Իտալացի մասնագետ Կրիստիանո Բերգոդին նշանակվել է A Սերիայի նորեկ «Պեսկարայի» գլխավոր մարզիչ, տեղեկացնում է Football Italia-ն։
Նոյեմբերի 20-ին Բերգոդին պաշտոնապես կներկայացվի «Պեսկարայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջովանի Ստրոպային։ Բերգոդին նախկինում հինգ տարի հանդես է եկել «Պեսկարայում»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ տարեվերջ։
Մարզչական կարիերայի ընթացքում Բերգոդին աշխատել է «Մոդենայում»։ Նա երբեք չի գլխավորել A Սերիայում հանդես եկող ակումբ։
13-րդ տուրից հետո «Պեսկարան» 11 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում