A Սերիայի նորեկը նոր գլխավոր մարզիչ ունի

16:37   20 նոյեմբերի, 2012

Իտալացի մասնագետ Կրիստիանո Բերգոդին նշանակվել է A Սերիայի նորեկ «Պեսկարայի» գլխավոր մարզիչ, տեղեկացնում է  Football Italia-ն։

Նոյեմբերի 20-ին Բերգոդին պաշտոնապես կներկայացվի «Պեսկարայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջովանի Ստրոպային։ Բերգոդին նախկինում հինգ տարի հանդես է եկել «Պեսկարայում»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ տարեվերջ։  

Մարզչական կարիերայի ընթացքում Բերգոդին աշխատել է «Մոդենայում»։ Նա երբեք չի գլխավորել A Սերիայում հանդես եկող ակումբ։

13-րդ տուրից հետո «Պեսկարան» 11 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։