10:32  ,  31 մայիսի, 2024

NBA. «Դալլաս Մավերիքսը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Դալլաս Մավերիքսը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Դալլաս Մավերիքսը» 124:103 հաշվով պարտության մատնեց «Մինեսոտա Թիմբերվուլվզին» եւ շարքի հաշիվը դարձրեց 4:1:

Եզրափակիչում «Դալլաս Մավերիքսի» մրցակիցը կլինի «Բոստոն Սելթիքսը», որը «Ինդիանա Փեյսերսին» հաղթել էր շարքի 4:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով