23:00  ,  30 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանն ուժեղ էր Աննա Բլինկովայից

Աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստուհին 6:3, 6:0 հաշվով ուժեղ էր աշխարհի 55-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայից։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի եւ աշխարհի 79-րդ ռակետ, գերմանացի Տամարա Կորպաչի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News